Ռուբեն Հակոբյանի հատուկ կարծիքը

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ ենթախմբի քննարկման արդյունքում՝ 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության ու չափի հիմնավորվածության և « Հայռուսգազարդ » ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ՝

  1. 2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 5. 81 հոդվածներին, « Բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 1. 2 և 11 հոդվածների, և « Պետական պարտքի մասին » ՀՀ օրենքներին:
  1. «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատում /աուդիտ/ տեղի չի ունեցել:

Խախտվել է «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին » ՀՀ օրենքի 4.1 և 24.2 հոդվածները:

Ռուբեն Հակոբյան     
ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեություննուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
08 ապրիլի 2015թ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930