Գարիկ Պապոյանը հորդորում է՝ Քիմ Քարդաշյանին դիմավորելու համար տարազով աղջիկներ չուղարկել օդանավակայան
«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, բոլորիդ ասածներն էլ կարող եմ ճիշտ համարել, եթե դատեմ իմ գրածի կոնտեքստից դուրս, բայց աշխատեք տրամաբանել կոնտեքստում, որ չվիճեք իրար հետ և չվիրավորեք իրար…
Քիմ Քարդաշյանը և բոլոր նրանք, ովքեր որոշել են հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, արժանի են հարգանքի: Ես իմ խոսքի մեջ չեմ քննադատում Քիմ Քարդաշյանին, նրա մասին գրածս մեղադրանք չի` իրականություն է, վերջիվերջո, Քիմ Քարդաշյանի` մեզ հայտնի լինելու պատճառն է: Չեմ կարծում, որ Քիմ Քարդաշյանը նեղվում է, որ իր մասին մտածում են որպես «պոռնո աստղի», այնպես որ՝ դուք էլ մի նեղվեք…
Ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում մարդկանց վերաբերմունքների ծայրահեղ տարբերության վրա երկրում և երկրից դուրս ապրողների նկատմամբ:
Իրոք, կարծում եմ, որ վերջինիս բնութագիրը մեզ` նրբանկատներիս, գոնե մի~ քիչ թույլ էր տալիս տարազով աղջիկներ չուղարկել օդանավակայան…
Էնպես որ՝ Քիմ Քարդաշյանը չի հարցը… այլ, ուղղակի մի տեսակ արդար չի»: