Ազատ Արշակյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին. «Աղջիկը հաջողության է հասել այդ բնագավառում, դա էլ մի բնագավառ է, դա անառակություն չէ»
«Ես կողմ եմ, որ ոչ միայն մենք ունենանք ծանրAմարտիկ, շախմատի հերոսներ, այլ նաև գայթակղիչ, գրավիչ կանայք: Աղջիկը հաջողության է հասել այդ բնագավառում, դա էլ մի բնագավառ է, դա անառակություն չէ, աղջիկն ամուսնացած է, ամուսին ունի, երեխա ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ պե՞տք է արդյոք այդպես բուռն լուսաբանվի Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ա. Արշակյանը շարունակեց՝ ասելով, որ Քիմ Քարդաշյանն էլ այդ բնագավառում է հաղթել, և «լավ է, որ մեր հայրնեակիցն է». «Մենք ասում ենք, որ մենք ունենք գեղեցիկ, գրավիչ ազգակիցներ, չեմպիոն ունենք, շատ հետաքրքիր աղջիկ է, և մեր կանայք պետք է մի քիչ ձերբազատված լինեն, պետք է ազատ լինեն:
Կարծում եմ՝ ընդհանրապես դրա մասին պետք է լիներ խոսակցությունը, դա մայրություն, գեղեցկություն է, զավակաբերություն է, մեր հոգսը դա պետք է լիներ, ոչ թե հացի խնդիրը, ապստամբության խնդիրը»: