
Ժիրայր Սէֆիլյանը փոխանցել է, որ ամեն ինչ մնում է ուժի մեջ

Ձերբակալվածների պահման վայրի մոտակայքում այժմ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են ազատ արձակել երեկ ձերբակալված անդամներին՝ Ժիրայր և Թորոս Սէֆիլյաններին, Գարեգին Չուքասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին , Պավել Մանուկյանին և Գյումրիի քաղաքացի Արամ Հակոբյանին:
Ակցիային մասնակցում է նաև «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա հայտարարեց, որ հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ նշելով, որ նրանց տրամադրությունը բարձր էր: Նրանք փոխանցել են, որ ամեն ինչ մնում է ուժի մեջ, իրենց օրակարգը չի փոխվել և գործողությունները պետք է շարունակվեն, ոչ թե դադարեն:
ՀԽ անդամներ Վարդան Հակոբյանն ու փաստաբան Հայկ Գրիգորյանը հայտարարեցին, որ ապրիլի 24-ի իրենց հանրահավաքը կայանալու է, իսկ ապրիլի 10-ին իրենք հավաքվելու են Քննչական կոմիտեի մոտ, քանի որ այդ օրը լրանում է ձերբակալվածներին պահելու 72 ժամը:
Այժմ ակցիայի մասնակիցները ձերբակալվածների պահման վայրի մոտ վանկարկում են ձերբակալվածների անունները և ազատություն պահանջում նրանց համար:
Տեսանյութը և մանրամասները՝ առաջիկայում: