Իրանն ԱԷՄԳ-ի առջև հաշվետու է լինելու յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ. Ամանո

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱԷՄԳի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանն իր միջուկային ծրագրի վրա տարվող աշխատանքների մասին ԱԷՄԳ-ի առջև հաշվետու է լինելու յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ.

«Իրանը պարտավոր է (իր միջուկային ծրագրի մասին) հռչակագիրը թարմացնել երեք ամիսը մեկ անգամ: Եթե ԱԷՄԳ-ի աշխատակիցները հակասություններ հայտնաբերեն և նրանց մոտ ծագեն կասկածներ, ապա նրանք կարող են խնդրել մուտք գործել տվյալ օբյեկտ, և Իրանը սկզբունքորեն պետք է արտոնի դա:

Միջազգային տեսուչները կարող են ստուգել Իրանի տարածքում գտնվող ցանկացած միջուկային օբյեկտ` իշխանություններին այդ մասին զգուշացնելով այցից երկու ժամ առաջ: Ներկա դրությամբ ԱԷՄԳ-ի մասնագետներն Իրանի իշխանությնուններին ստուգման մասին պետք է զգուշացնեն 24 ժամ առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930