
Հունաստանի վարչապետն այսօր ժամանում է Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ապրիլի 8-ին և 9-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում:
Ցիպրասը Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցություններ է վարելու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ, ինչպես նաև հանդիպելու է պատրիարք Կիրիլի հետ:
Բանակցությունների օրակարգում են գտնվում տնտեսական հարաբերությունները զարգացնելը, Հունաստանի տնտեսական դիրքը, Մոսկվայի ու ԵՄ-ի միջև հարաբերությնուններն ու Բրյուսելի պատժամիջոցների քաղաքականությունը:
Ցիպրասի այցը հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ները քննարկում են այն հարցը, թե արդյոք Ցիպրասը Ռուսաստանից խնդրելո՞ւ է ֆինանսական օգնություն, թե՞ ոչ, ինչպես նաև այն, թե Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումն ինչպես կազդի Աթենքի վրա ԵՄ-ի շրջանակներում: