
ԻՊ-ին միանալու փորձ կատարելիս Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի 7 քաղաքացի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի 7 քաղաքացիներ, որոնք փորձել են ապօրինաբար հատել Սիրիայի հետ սահմանը, ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում:
Այս մասին հայտնել են նահանգային իշխանությունները: Նրանց հաղորդմամբ` Ռուսաստանի երկու քաղաքացու ձերբակալել են ապրիլի 4-ին` Սիրիայի սահմանը հատելու փորձի ժամանակ: Նրանք մտադիր են եղել մասնակցել ռազմական հակամարտությանը:
Ձերբակալվածներին հանձնել են իրավապահներին` նրանց հետագա արտաքսման համար: Ապրիլի 7-ին էլ սահմանին ձերբակալվել է Ռուսաստանի ևս 5 քաղաքացի: Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում:
Մարտին Գազիանթեփի իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիական հակամարտության սկսվելուց հետո նահանգում ձերբակալվել է Ռուսաստանի 59 քաղաքացի, որոնք փորձել են անցնել թուրք-սիրիական սահմանը և միանալ ահաբեկիչներին: