Բաժիններ՝

Օբաման պատժամիջոցներ է սահմանում ցանցահենների դեմ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել ցանցահենների դեմ, որոնք մասնակից են Սպիտակ տան անվտանգության համակարգը կոտրելուն:

Պատժամիջոցներն առնչվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք մասնակցում են չարամիտ կիբեր հարձակումներին, որոնք էլ իրենց հերթին լուրջ սպառնալիք են ստեղծում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական ու ֆինանսական կայունության համար:

Ընդգծվում է, որ ցանցահենները տիրել են գաղտնի տեղեկատվության, ինչը մասնավորապես վերաբերվում է հրապարակման չենթակա ԱՄՆ նախագահի գրաֆիկի մանրամասներին: Այդպիսի տեղեկատվությունը բարձր է գնահատվում օտար հատուկ ծառայությունների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930