
Պենտագոնի ղեկավարը ժամանել է Ճապոնիա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը ժամանել է Ճապոնիա: Նա ընդգծել է, որ իր այցն առաջին հերթին Ճապոնիային կտա էլ ավելի մեծ հնարավորություններ` տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար:
Քարթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Ճապոնիան 1997 թվականից ի վեր առաջին անգամ մտադիր են վերանայել ռազմական ոլորտում համագործակցելու սկզբունքները: Քարթերը Ճապոնիա է ժամանել իր ասիական շրջագայության շրջանակներում: