
Իրակլի Գարիբաշվիլին երրորդ անգամ հայր է դարձել

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երրորդ անգամ հայր է դարձել: Այս տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն` երեխան ծնվել է երեկ, ժամը 23.30-ին: Իրակլի Գարիբաշվիլին ու Նունուկա Թամազաշվիլին նրան անվանել են Գաբրիել: Հաղորդվում է, որ մայրն ու նորածինը լավ են զգում իրենց: