
ԱՄՆ-ը կարող է այսօր Կուբային հանել ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակից

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտն առաջիկա օրերին Կուբային կհանի ահաբեկչություն հովանավորող երկրների ցանկից: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի կառավարությունում հեռուստաալիքի աղբյուրները:
Նրանք չեն բացառել, որ դա տեղի կունենա այսօր: Կուբան այդ ցուցակից բացառելու համար անհրաժեշտ է Պետդեպարտամենտի համապատասխան խորհուրդը, նախագահի ու Կոնգրեսի հավանությունը: Կուբայից բացի, այդ ցուցակի մեջ մտնում են նաև Իրանը, Սուդանն ու Սիրիան:
ԿԺԴՀ-ը դրանից հանվել է 2008 թվականին: ԱՄՆ-ը 2014 թվականի դեկտեմբերին որդեգրել է Կուբայի հետ մերձենալու կուրս: Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել 1961 թվականից Հավանայի հետ խզված դիվանագիտական հարաբերությունները: