Ո՞վ է ղեկավարելու «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումը

«Այսուհետև ևս կոլեգիալությունը կմնա, և կլինեն շատ էական ներգործություն ունեցող անձեր, բայց այս պահին ես չեմ հայտարարի անուններ, որովհետև նախ՝ դա այնքան կարևոր չէ, և, բնականաբար, այսօր մեր հակառակորդին լծակներ չտալու համար»,- այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ո՞վ է այժմ ղեկավարելու «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումը, երբ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալված է, ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ակեք Ենիգոմշյանը:

«Մենք մտադրություն չունենք մեր պայքարը կասեցնել: Մենք խայծը ինչպես կուլ չենք տվել, այնպես էլ կուլ չենք տալու, բայց այս իշխանությունները խաղում են կրակի հետ, սա սպառնալիք չէ, սա իրենց ստեղծած օբյեկտիվ իրկանությունն է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս