Մայիսի 9-ից առաջ Ուկրաինայում կարգելվի կոմունիստական գաղափարախոսությունը
УНН-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան մտադիր է ընդունել օրինագծերի փաթեթ, որոնք երկրում կոմունիստական գաղափարախոսությունը կարգելեն մինչև 2015 թվականի մայիսի 9-ը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն.
«Խորհրդարանը մոտ ժամանակներս` մինչև մայիսի 9-ը, կընդունի ապակոմունիզմի փաթեթը: Դա այն է, ինչը մենք պետք է անեինք 20 տարվա ընթացքում: Սակայն ես համոզված եմ, որ հենց այս խորհրդարանն ունի քաղաքական կամք ու բավականաչափ ձայներ, որպեսզի մշտապես վերջակետ դնի դրան»:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մարտի 31-ին հայտարարել է, որ երկրում պատրաստվում են մի շարք օրինագծեր, որոնք արգելք կդնեն երկրում կոմունիստական ու նացիստական քարոզչության վրա: