Բաժիններ՝

Պենտագոնն անարդյունավետ ճանաչված զենքերի մշակման վրա ծախսել է 10 միլիարդ դոլար

Ամերիկյան Los Angeles Times թերթի փոխանցմամբ` ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հարցերով գործակալությունն ավելի քան 10 միլիարդ դոլար է ծախսել մի սպառազինության մշակման վրա, որն ավելի ուշ ճանաչվել է անարդյունավետ:

2.2 միլիարդ դոլար արժողությամբ SBX լողացող ռադիոտեղորոշիչ համալիրի նախատիպի մշակումը դարձել է հարկատուների փողերի զուր վատնում և ճեղք է թողել երկրի պաշտպանությունում:

Փորձագետները վստահ են, որ դրա վրա ծախսված գումարը կարող էր ուղղվել ավելի լայն հնարավորություններով ցամաքային ռադարի արտադրությանը:

Անտեղի է եղել նաև Boeing 747-ի համար օդային լազերի մշակումը, որը պետք է ճառագայթներով ոչնչացներ հակառակորդի հրթիռները: Դրա ստեղծման վրա ծախսվել է 5.3 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս