Մուսուլմանները թվաքանակի առումով քրիստոնյաներին կգերազանցեն մինչև 2070 թվականը. Pew
USA Today-ի փոխանցմամբ` Pew Research Center-ի փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2070 թվականը իսլամը կդառնա հետևորդների թվով խոշորագույն կրոն:
Մասնագետներն ակնկալում են, որ առաջիկա 50 տարում իսլամի աճն ավելի քան կրկանկի գերազանցելու է յուրաքանչյուր այլ կրոնի աճը: Արդյունքում մինչև 2050 թվականն իսլամն ու քրիստոնեությունը գործնականում կհավասարվեն հետևորդների թվով (համապատասխանաբար մոլորակի բնակչության 29.7 և 31.4 տոկոս):
Մինչդեռ 2010 թվականին քրիստոնյաների մասնաբաժինը կազմել է 31.4 տոկոս, իսկ մուսուլմաններինը` 23.2 տոկոս: Հետազոտության մեջ նշված է, որ մինչև 2070 թվականը մուսուլմանների թիվը կգերազանցի քրիստոնյաների թվին, ինչը շատ կարևոր իրադարձություն կհանդիսանա մարդկության պատմության մեջ:
Ինչ վերաբերում է բուդդայականներին, ապա փորձագետների խոսքերով նրանց թիվը գործնականում չի փոփոխվի մինչև 2050 թվականը: Բացի այդ, կանխատեսվում է, որ 2015 թվականին մուսուլմանները կկազմեն Եվրոպայի բնակչության մինչև 10.2 տոկոսը (2010 թվականի հետ համեմատ +5.9 տոկոս):