«Ծառուկյանը խանութ էր բացել և խանութպանն էր». Ժիրայր Սէֆիլյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք  չեն պատրաստվում ապրիլի 24-ին «հարձակվել» ու գրավել Բաղրամյան 26-ը: Նրա խոսքով՝ այդ օրը երեկոյան իրենք ընդամենը սկսելու են մոբիլիզացնել ժողովրդի ուժերը։ «Մենք չենք պատրաստվում հարձակվել Բաղրամյան 26-ի վրա, եթե մենք պատրաստվեինք և հայտարարեինք այդ մասին, գուցե Ձեր բարձրացրած խնդրին համաձայն լինեինք։ Մենք ասում ենք՝ սկսում ենք ժողովրդական մոբիլիզացիան, ու քանի որ գործունեության բնույթը օրենքի շրջանակներում է, գործող իշխանությունները որևէ կերպ օրենքով իրավունք չունեն միջամտելու։ Եթե իրենք օրենք խախտեն, ես կարծում եմ, որ ժողովուրդը ևս կորոշի՝ օրենք խախտողի նկատմամբ ինչպես վարվի»։

Պատասխանելով հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ձեր փորձերը ևս կկանխվեն, ինչպես դա եղավ Գագիկ Ծառուկյանի դեպքում, Սէֆիլյանը պատասխանեց. «Տարբերությունը բազմաթիվ է: Ես, ըստ էության, առաջնորդում եմ շարժում: Ոչ թե սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանն էր: Խանութ էր բացել և խանութպանն էր: Խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես կանգնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930