Էդմոն Մարուքյանի առաջարկությունը մերժվեց

Այսօր կառավարության նիստում մերժվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցեց, որ Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից՝ թվայինի անցման ժամկետի հետաձգումը մինչև 2017 թվականը ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում, նկատի ունենալով, որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականություններ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջե կապահովվի զգալի ֆինանսական մուտքեր, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Միաժամանակ Գ. Բեգլարյանը նկատեց, որ ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ, անալոգային հեռարձակումից՝ թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, որոնք այժմ նախարարությունը մշակում է:

«Մենք էլ ենք առաջարկելո՞ւ 2 տարի երկարաձգել»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախարարը պատասխանեց, որ դա դեռ պետք է քննարկել:

Տեսանյութեր

Լրահոս