Բաժիններ՝

Եմենի ռմբակոծությունների ժամանակ տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով տուժել է Եմենի հարավում գտնվող խոշորագույն քաղաք Ադենում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Այս մասին գործակալությանը հայտնել է Եմենում Ռուսաստանի դեսպանատանը նրա աղբյուրը. «Չի մնացել որևէ ամբողջական պատուհան»: Նրա խոսքերով՝ դիվանագետները դիտարկում են Ադենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման ու Ռուսաստանի քաղաքացիներին տարհանելու հնարավորությունը:

Դաշինքը, որի մեջ մտնում են Պարսից ծոցի երկրները, Եգիպտոսը, Հորդանանն ու Սուդանը, Եմենի նախագահի խնդրանքով այդ երկրում մարտի 26-ի գիշերը սկսել են «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողությունը: Դաշինքի գործողություններն ուղղված են Եմենի տարածքի մեծ մասը վերահսկող շիա ապստամբների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930