Բաժիններ՝

Ղրիմում մեկնարկել է ռուսական առաջին զորակոչը

Российская Газета‎-ի փոխանցմամբ՝ ապրիլի 1-ին մեկնարկել է Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլի քաղաքացիների առաջին զորակոչը Ռուսաստանի զինված ուժերում ծառայութան անցնելու համար: Ընդհանուր առմամբ, գարնանը Ռուսաստանի զինված ուժեր կզորակոչվի մոտ 500 ղրիմցի, որոնցից 59-ը Սիմֆերոպոլի, իսկ 100-ը՝ Սևաստոպոլի բնակիչներ են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկու նոր սուբյեկտները նոր են ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝ ղրիմցի նորակոչիկները 2015 և 2016 թվականներին կծառայեն միայն Ղրիմի Հանրապետության տարածքում: Իսկ սևաստոպոլցիների 2/3-ը կուղարկվի Սևծովյան նավատորմ:

Սևաստոպոլի զինկոմ Վալերի Վիշնյակովը հայտարարել է, որ ներկայումս 18-27 տարեկանների շրջանում զինծառայությունից խուսափողներ չկան, և որ բավական մեծ է Ռուսաստանի զինված ուժերում զինծառայության անցնել ցանկացողների թիվը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ին օրենք է ստորագրել, որը ղրիմցիների համար հստակեցրել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր զորակոչվելու և զորացրելու կանոնները: Մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը Ռուսաստանի զինված ուժեր կուղարկվեն 18-27 տարեկան ավելի քան 150.000 քաղաքացիներ (Ռուսաստանում գարնանային զորակոչը մեկնարկել է այսօր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս