
Պուտինը դեռ չի պլանավորում այցելել Թուրքիա. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներ է պահպանում բոլոր մակարդակներով՝ կապված «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հետ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա դեռ չի պլանավորվում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը չի՞ պլանավորում այցելել Թուրքիա՝ Պեսկովը նշել է. «Տեսանելի հեռանկարում չկա նման այց»:
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական ու թուրքական կողմերի միջև շփումը շարունակվում է տարբեր մակարդակներով: