Բաժիններ՝

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության օդանավը կասկածելի բեռան պատճառով վերադարձել է Ստամբուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության մարդատար օդանավը, որը Ստամբուլից թռչում էր դեպի Լիսաբոն, վերադարձել է Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայան: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ օդանավում հայտնաբերվել է կասկածելի բեռ:

Օդանավում գտնվել է 170 ուղևոր: Հաղորդվել է, որ նրանց տեղափոխել են այլ օդանավ, որն էլ մեկնել է Լիսաբոն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավն օդանավակայան է վերադարձել պայթյունի սպառնալիքի պատճառով: Երեկ և այսօր զինված հարձակումներ են իրականացվել Ստամբուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս