Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրել են ռազմական համագործակցության մասին արձանագրություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 31-ին Բաքվում Պակիստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության մասին արձանագրություն: Փաստաթուղթը ստորագրվել է երկկողմ աշխատանքային խմբի նստաշրջանի արդյունքներով:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվում, սակայն նիստի ժամանակ քննարկվել են 2015 թվականին համագործակցության ամրապնդման հարցերն ու ավելի վաղ ընդունված որոշումների իրագործումը:

Ընդգծվում է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը կրում է երկարաժամկետ ու խորը բնույթ: Պակիստանն Ադրբեջանին մատակարարում է մի շարք զինատեսակներ, ադրբեջանցի սպաները սովորում են Պակիստանի ռազմական բուհերում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Տեսանյութեր

Լրահոս