Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին առաջարկել է բացել «կանաչ» միջանցքներ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունն Ադրբեջանին առաջարկել է «կանաչ» միջանցք ստեղծել՝ Ռուսաստանին շուտ փչացող մթերք, մրգեր ու բանջարեղեն մատակարարելու համար:

Այս մասին հայտարարել է ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդի կառավարական ժամում. «Մենք մեկնել ենք Եգիպտոս, Հորդանան, Թուրքիան: Առաջարկել ենք շուտ փչացող մթերքի, բերքի ու բանջարեղենի համար ստեղծել «կանաչ» միջանցք:

Շփվել ենք նաև Ադրբեջանի մեր գործընկերների հետ: Ռուսաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ընդլայնմամբ, ինչը հատկապես վերաբերում է Ադրբեջանից արագ փչացող ապրանքների մատակարարմանը»:

2014 թվականին Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.96 միլիարդ դոլար, որից 1.3 միլիարդ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանից Ադրբեջան ներկրմանը:

Տեսանյութեր

Լրահոս