Էդվարդ Նալբանդյանի եկամուտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի գույքի և եկամուտների վերջին հայտարարագրի համաձայն՝ 2014-ին նա ունեցել է 8 միլիոն 136 հազար դրամի եկամուտ, որը նրա տարեկան աշխատավարձն է։ Նալբանդյանը հայտարարագրել է նաև 58 հազար 700 եվրո դրամական միջոց։

Ի դեպ, 2014-ի սկզբին այն եղել է 55 հազ. 600 եվրո։ Բացի այդ՝ ԱԳ նախարարը 2014-ի սկզբին ունեցել է 4 միլիոն 580 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 7 միլիոն 100 հազար դրամ։
Նալբանդյանի կնոջ՝ Նատալիա Նալբանդյանի դրամական միջոցները ևս անհայտ աղբյուրից ավելացել են։ 2014-ի սկզբին նա ունեցել է 18 հազ. 700 եվրո, իսկ տարեվերջին այն դարձել է 20 հազ. 300 եվրո, այն դեպքում, երբ Նալբանդյանի տիկինը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել»։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս