Բաժիններ՝

Վիկտոր Յանուկովիչը Սևաստոպոլում ներկա է գտնվել որդու հուղարկավորությանը. մամուլ

Крыминформ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սևաստոպոլում ներկա է գտնվել իր որդու՝ Վիկտորի հուղարկավորությանը: Այս մասին հայտնել է Սուրբ Նիկոլսկի տաճարի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ այդ արարողությանը Վիկտոր Յանուկովիչից բացի, մասնակցել են նաև մահացածի հարազատները. «Կինը, ով ըստ ամենայնի մայրն էր, ուժգին արտասվում էր: Կար նաև փոքրիկ տղա, հավանաբար որդին էր: Կար մի քանի մարդ ևս, ամենայն հավանականությամբ՝ հարազատներն են»:

Աղբյուրի խոսքերով՝ Յանուկովիչ-կրտսերի դիակը տաճար է բերվել մարտի 23-ի գիշերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիկտոր Յանուկովիչ-կրտսերի հուղարկավորությունը տեղի է ունենալու մարտի 25-ին, Յալթայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս