Բաժիններ՝

Չինաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են խաղաղություն պահպանել սահմանային գոտում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են խաղաղություն պահպանել Հիմալայներում ընդհանուր սահմանի երկայնքով: Նյու Դելիում բանակցություններ են անցկացվել երկու երկրների սահմանային խնդիրների վերաբերյալ:

Դրանց արդյունքներն ամրագրված են Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում: Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները վիճելի տարածքների շուրջ՝ սակայն խաղաղ հենքով և հաշվի առնելով միմյանց շահերը:

Նարենդրա Մոդիի համար սրանք սահմանային խնդիրների վերաբերյալ առաջին բանակցություններն են այն բանից հետո, ինչ նա դարձել է Հնդկաստանի վարչապետ: Բանակցություններն ակտիվացել են Մոդիի չինական այցի շեմին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայսին: Երկու երկրների միջև սահմանային վեճերը շարունակվում են ավելի քան 45 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031