Բաժիններ՝

ԱՄՆ-ում 39 տարի սխալմամբ դատապարտված տղամարդը կդառնա միլիոնատեր

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի բնակիչը պետությունից կստանա 1 միլիոն դոլարի փոխհատուցում:

Խոսքը գնում է 59-ամյա Ռիքի Ջեքսոնի մասին, որին նախորդ տարի ազատ էին արձակել բանտից, ուր նա անցկացրել է 39 տարի այն սպանության համար, որը նա չի իրականացրել: Ռիքի Ջեքսոնին երկու տղամարդու հետ ազատազրկման են դատապարտել 1975 թվականին:

Այն ժամանակ նա 19 տարեկան էր: Սպանության գործում եղել է միայն մեկ վկա` 12 տարեկան տղա, ով, ինչպես պարզվել է գրեթե 40 տարի անց, սպանության պահին գտնվել է դպրոցական ավտոբուսում:

Ջեքսոնի հետ մեկտեղ ազատ են արձակել նաև երոնշյալ երկու տղամարդկանց: Ակնկալվում է, որ նրանք նույնպես կստանան փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031