Բաժիններ՝

Ինչպե՞ս մոռանալ քաղցի զգացման մասին

1. Տոմատի հյութ- Տոմատի հյութը հագեցնում է քաղցը, օրգանիզմին մատակարարում է անհրաժեշտ տարրեր և այնքան շաքար չի պարունակում, ինչքան մրգահյութերը:

Եթե մինչև ճաշը խմեք տոմատի հյութ, ապա կհագենաք շատ արագ և սննդի քիչ քանակությամբ:

2. Անիսոն- Թարմ, քաղցր բույրով այս համեմունքը շատ ընդունված է հրուշակագործների և գինեգործների կողմից: Անիսոնով տարբեր հիվանդություններ բուժում էին դեռևս անտիկ ժամանակներում: Մրցումներից առաջ քաղցը հագեցնելու համար Հին Հունաստանի մարզիկները ծամում էին նրա սերմերը. այն հիանալի կերպով փակում էր ախորժակը: Բացի այդ, անիսոնը նաև թարմացնում է շնչառությունը:

3. Մաղադանոս և այլ համեմունքային խոտաբույսեր- Քաղցի զգացումը ճնշելու այս տարբերակը հայտնի է բոլոր մոդելներին և բալետի պարուհիներին: Համեմունքային խոտաբույսերը հրաշալի լրացնում են հիմնական կերակրատեսակը՝ այն դարձնելով ավելի հետաքրքիր և գունեղ:

Կարդացեք նաև

Միևնույն աղցանը կանաչեղենի տարբեր տեսակներով ներկայանում է նորովի: Քաղցի զգացումը բթացնելու հարցում առաջատարը մաղադանոսն է: Նրա տերևները կարելի է ծամել, և քաղցն այլևս նախկինի պես Ձեզ չի տանջի:

4. Ջուր- Մաքուր, չգազավորված ջուր անպայման պետք է խմել օրական առնվազն 2 լիտր: Եթե Դուք պարբերաբար մոռանում եք այդ մասին, ապա կարող եք ծարավի զգացումը շփոթել քաղցի զգացման հետ:

Այդ պատճառով էլ ուտելուց 15 րոպե առաջ խորհուրդ է տրվում մի բաժակ ջուր խմել: Այդ կերպ Դուք արագ ու սննդի քիչ քանակությամբ կհագենաք:

5. Վանիլին և այլ քաղցր համեմունքներ- Վանիլինի քաղցր բույրը բթացնում է քաղցի զգացողությունը և կարող է ուղեղին «համոզել», որ այն արդեն կշտացել է: Պարտադիր չէ վանիլին ավելացնել ամեն ինչի մեջ. պարզապես պետք է հոտ քաշել նրանից կամ կաթեցնելով թաշկինակի վրա՝ պարբերաբար զգալ նրա բույրը: Քաղցը բթացնել կարող են նաև դարչինը, մշկընկույզը և հիլը:

ktavat6. Կտավատի սերմեր- Կտավատի սերմերր թրջելիս արտադրում են լորձ, որը նստում է ստամոքսի պատերին և հագեցնում քաղցը:

Բացի դրանից, կտավատի սերմերը շատ օգտակար են. պարունակում են A վիտամին, հարուստ են սպիտակուցներով և օրգանիզմի համար անհրաժեշտ ճարպերով:

7. Սև շոկոլադ- Եթե շատ ես ուզում քաղցր ուտել, ապա կարող ես ուտել սև շոկոլադ: Այն, բացի համեղ լինելուց, նաև թուլացնում է քաղցրի նկատմամբ ձգողությունը:

8. Որակյալ քուն- Բոլոր դիետոլոգները խորհուրդ են տալիս լավ քնել, հատկապես, երբ Դուք սննդային սահմանափակումեր եք դրել Ձեր առջև: Բանն այն է, որ եթե Դուք լավ չեք քնում, օրգանիզմն իրեն անհրաժեշտ էներգիայի պակասը լրացնում է սննդի միջոցով:

9. Շարժում– Եթե Դուք մարզասրահ գնաք կամ գոնե որոշ ժամանակ զբոսնեք մաքուր օդին՝ և՛ ուժերը կվերականգնեք, և՛ ուտելու ցանկությունը նախկինի պես ուժեղ չի լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց  ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս