Ռուսական նավատորմը վարժանքներ է անցկացնում միանգամից երեք ծովում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական նավատորմը վարժանքներ է անցկացնում Բարենցի, Բալթիական ու Սև ծովերում: Հյուսիսային ջրերում փորձարկվելու են ծովամարտի բոլոր ձևերը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Մասնավորապես, ծովայիններին իրականացնում են տորպեդային ու հրետանային կրակոցներ, արձակում են խորքային ռումբեր, իրականացնում են ականապատում և դեսանտի ափհանում: Միևնույն ժամանակ Սևծովյան նավատորմում տագնապի ազդանշանով բարձացվել են ծովային հետևակի ստորաբաժանումները:
Վարժանքի սցենարի համաձայն՝ նրանք պետք է դիմակայեն պայմանական հակառակորդի դիվերսանտներին ու ավիացիոն ստորաբաժանումներին: Սախալինում էլ մոտոհրաձգային, տանկային, հրետանային ու զենիթա-հրթիռային ստորաբաժանումները մշակում են հակադեսանտային պաշտպանություն: