Իրինա Ալեգրովայի համերգը դարձյալ հետաձգվում է
Իրինա Ալեգրովայի համերգի կազմակերպիչ Forpostart ընկերության մոսկովյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը այսօրվա ասոլիսում հայտարարել է, որ երգչուհու երևանյան համերգը, որ պետք է կայանար ապրիլի 6-ին, դարձյալ հետաձգվել է. այն տեղի կունենա մայիսի 23-ին:
Հետաձգման պատճառը, ըստ կազմակերպիչների՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն են: Հիշեցնենք, որ Ալեգրովայի համեգը պետք է կայանար մարտի 6-ին, սակայն երգչուհու ինքնազգացողությունը վատացել էր, և այն հետաձգել էին:
Տեսանյութում Իրինա Ալեգրովան պարզաբանում է համերգի հետաձգման որոշումը: