Բաժիններ՝

Ալեքսեյ Վենեդիկտովը որոշել է ժամանակավորապես հեռանալ Մոսկվայից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը որոշել է որոշակի ժամկետով հեռանալ Ռուսաստանի մայրաքաղաքից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկյան Time-ի լրագրող Սայմոն Շուստերը.

«Սոբչակը միակը չէ: Վենեդիկտովը նախորդ շաբաթ ինձ հետ զրույցում հաստատեց, որ ընդգրկված է «գնդակահարման ցուցակում» և նախընտրում է հեռանալ քաղաքից»:

Սրանից առաջ Коммерсант թերթը գրել էր, որ Սոբչակը որոշել է որոշակի ժամկետով լքել Ռուսաստանը, քանի որ ընդգրկված է Բորիս Նեմցովի սպանությունից հետո ի հայտ եկած «գնդակահարման ցուցակում»: Սակայն ավելի ուշ Սոբչակը հերքել է այդ տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031