Բիձինա Իվանիշվիլին հանրությանը ներկայացրել է իր հեռուստանախագիծը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երեկ երեկոյան GDS հեռուստաալիքի եթերում հասարակությանը ներկայացրել է իր «20:30» վերլուծական թոք-շոուն:
Իվանիշվիլու խոսքերով՝ հեռուստանախագծի նպատակը լինելու է ընթացիկ գործընթացների վերլուծությունն ու մեդիատիրույթը նոր վերլուծաբաններին տրամադրելը.
«Մեդիամիաջավայրում կհայտնվեն բազմաթիվ երիտասարդ վերլուծաբաններ: Դրա համար կպահանջվի ժամանակ: Ինչ-որ մեկը կհասունանա ավելի շուտ, մեկ ուրիշը՝ ավելի ուշ, սակայն փաստ է, որ մենք մեր ԶԼՄ-ներին կապահովենք նոր վերլուծաբաններով: Նրանց թիվը կլինի 10, 20 կամ 30, և դա օգտակար կլինի հասարակության համար»: