Բաժիններ՝

Ուկրաինան կասեցրել է Ռուսաստանի հետ սահմանային փոքր շարժը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան կառավարության որոշման համաձայն այսօրվանից սկսած ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից երկրի պետական սահմանը հատելու հարցում:

Տեղի անցակետերում դադարել են հարևան երկրների բանկիչներին թույլ տալ մուտք գործել Ուկրաինայի տարածք: Այժմ նրանց, ինչպես նաև Ռուսաստանի մնացյալ շրջաններից Ուկրաինա ժամանող մյուս մարդկանց համար սահմանային վերահսկողությունն ու սահմանով անցնելն իրականացվելու է միայն միջազգային ու միջեպտական անցակետերում ու արտասահմանյան անձանագրերով:

Ընդ որում, Ուկրաինա մուտք գործելու համար անվավեր են ճանաչվում ռուսաստանցիների ներքին անաձնագրերը, ինչպես նաև ծննդյան վկայաննները: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մարտի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան միակողմանի չեղյալ է հայտարարում սահմանային փոքր շարժի մասին Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031