
ԵՄ-ն այսօր կքննարկի մայիսին Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի անցկացման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն իրենց այսօրվա հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախապատրաստման հարցը, որը Ռիգայում անցկացվելու է մայիսի 21-22-ին:
ԵՄ-ի գագաթաժողովում քննարկվելու է «Արևելյան գործընկերության» գծով վեց գործընկերների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա և Վրաստան) հետ ապագա ծրագրերը, որոնք 2014 թվականին ԵՄ-ի համար արժեցել են 740 միլիոն եվրո:
Բելառուսը նույնպես հրավիրված է մասնակցելու Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: Ուկրաինան ու Վրաստանն ակնկալում են, որ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի կողմից որոշում կընդունվի վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին, ինչին Մոլդովան հասել է դեռևս 2014 թվականի ապրիլի 28-ին:
Սակայն ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը մարտի սկզբին հայտարարեց, որ Եվրոպական հանձնաժողովը դեռ պատրաստ չէ Ռիգայի գագաթաժողովում խոսել Ուկրաինայի ու Վրաստանի համար վիզայի չեղյալ հայտարարման հեռանկարների մասին: