
Պորոշենկոն կոչ է արել բոյկոտել 2018 թվականին ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխարհի երկրներին կոչ է արել բոյկոտել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը.
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է խոսել աշխարհի այդ առաջնությունը բոյկոտելու մասին: Քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում, կարծում եմ, որ անիմաստ է այդ երկրում աշխարհի առաջնություն անցկացնելը»:
Պորոշենկոն խոստովանել է, որ ֆուտբոլը որևէ ընդհանուր բան չունի քաղաքականության հետ, սակայն դրա հետ մեկտեղ հիշեցրել է, որ Դոնեցկի «Շախտյոր» ակումբը ներկայումս հարկադրաբար խաղում է Լվովում: