Բաժիններ՝

Վատիկանը պատրաստ է միջնորդ դառնալ Արևմուտքի ու Բելառուսի միջև

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վատիկանը պատրաստ է օգնել Արևմուտքի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերությունների բարելավմանը: Այս մասին Մինսկում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը:

Վերջինս Բելառուս կատարած այցի ժամանակ հանդիպել է այդ երկրի նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի հետ. «Կարելի է ասել, որ բելառուսական կողմը մտադիր է ավելի բաց հարաբերություններ ունենալ ԵՄ-ի ու համայն աշխարհի հետ: Սուրբ աթոռը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում: Մեր կողմից կա այդ երկրին օգնելու պատրաստություն»:

Պարոլինը հավելել է, որ Վատիկանը պատրաստ է իր մոտ հյուրընկալել Լուկաշենկոյին: Արևմուտքը Մինսկի հետ հարաբերությունները սառեցրել է այն բանից հետո, ինչ Բելառուսի իշխանությունները կոշտ ճնշեցին 2010 թվականին Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո տեղի ունեցած բողոքի ակցիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս