Խորհուրդներ 100-ը բոլորած մարդկանցից
1. Մի նայեք օրացույցին։ Պարզապես շարունակեք տոնել ամեն օրը։
2. Ներդրումներ կատարեք որակի մեջ. դա երբեք մոդայից դուրս չի գալիս։
3. Շատ շարժվեք։
4. Մոռացեք վիտամինային հաբեր ընդունելու մասին։
5. Սիրահարվեք և ամուսնացեք։ Սեքսով պետք է ոգևորված զբաղվել։
6. Նույնիսկ, երբ ատում եք, ցույց մի տվեք։ Մարդկանց ցավ մի պատճառեք, որքան էլ դրա համար լուրջ պատճառներ լինեն։
7. Երբեք մի դադարեք հավատալ սիրուն։
8. Թույլ մի տվեք, որ ձեզ վերահսկեն։
9. Լաց լինելու ժամանակ գտեք։
10. Ճանապարհորդեք, քանի դեռ երիտասարդ եք։
11. Ձեզ ուրիշների հետ մի համեմատեք, այլապես երբեք երջանիկ չեք լինի։
12. Օրական մի գործ պարզապես ձեզ համար արեք։
13. Ժլատություն մի արեք։
14. Ներել իմացեք։
15. Գտեք ձեր կիրքը և ապրեք նրանով։
16. Շատ մի խորացեք։ Շատ բաներ ինքն իրենց հասկանալի կդառնան։
17. Ընտանի կենդանի պահեք։
18. Հասկացեք, թե որն է ձեր հավատը, և ապրեք դրան համապատասխան։
19. Սովորեք համարվել։
20. Ժամանակ գտեք ձեր կորցրածի համար ցավելու համար։
21. Շարունակեք առաջ րնթանալ և երբեք մի հանձնվեք։
22. Շատ ջուր խմեք, մաքուր, սովորական ծորակի ջուր։
23. Մի մահացեք, եթե դուք դա չեք ուզում։
24. Դուք միշտ երջանիկ լինել չեք կարող, բայց բավարարված պարտավոր եք միշտ լինել։
25. Սիրեք մարդկանց։ Յուրաքանչյուրի մեջ մի լավ բան գտեք։
26. Լավ կրթություն ստացեք։ Ձեզնից դա ոչ ոք չի կարող խլել։
27. Մտածեք դրական բաների մասին։
28. Ժպտացեք և ծիծաղեք լիաթոք։ Դրանք լավագույն դեղերն են։
29. Ձիթապտղի յուղ օգտագործեք։ Այն հիանալի է անոթների առողջության համար։
30. Շատ աշխատեք, որ քիչ ուտեք։
31. Կերեք առողջ սնունդ։
32. Ձեզ թոշակի մի ուղարկեք։ Կյանքում նպատակ կարող է հայտնվել նաև 65 տարեկանից հետո։
33. Երբեմն երաժշտությունն ու կենդանիներն ավելի շատ են բուժում, քան որոշ բժիշկներ։
34. Ցավը չափազանց շատ գաղտնիքներ է պարունակում, իսկ հաճույքը նրա մասին մոռանալու լավագույն միջոցն է։
35. Մի խելագարվեք նյութականի հետևից ընկնելու մոլուցքից։ Հիշեք, դուք երբեք չգիտեք՝ երբ ամեն ինչ կավարտվի, բայց, այնուամենայնիվ, դուք ձեզ հետ ոչինչ այն կյանք վերցնել չեք կարող։
36. Միայն գիտությունը կարող է առողջացնել կամ օգնել մարդկանց։
37. Գտեք օրինակելի մեկին և փորձեք գերազանցել նրան, անգամ, եթե դա երբեք ձեզ չի հաջողվի։
38. Աշխատեք ամբողջ կյանքում, միշտ, ցանկացած տարիքում։ Եվ հաճույք ստացեք ձեր աշխատանքից։
39. Կանայք, հարաբերություններ կառուցեք երիտասարդ տղամարդկանց հետ։
40. Պարզապես ապրեք։
41. Աշխատեք ինքներդ ձեզ վստահել և վստահ լինել ձեր ուժերի վրա, որպեսզի կարողանաք պայքարել առաջացող դժվարությունների դեմ։
42. Շատ ձկնեղեն, բանջարեղեն ու մրգեր կերեք։
43. Ամեն ինչ արեք ճիշտ ժամանակին։ Մի հետաձգեք ձեր գործերը։
44. Զբաղվեք նրանով, ինչ ձեզ դուր է գալիս։
45. Հոգ տարեք ձեր բանականության մասին։
46. Հիշեք, հումորը դժվարությունները հաղթահարելու համար ստեղծված կենսական ուժ է։
47. Երբ դուք ծիծաղում եք ինքներդ ձեզ վրա, կանխում եք ուրիշների ծիծաղը։
48. Հետաքրքրասեր եղեք։ Դուրս եկեք ձեր փոքր աշխարհի սահմաններից։ Ծանոթացեք նոր մարդկանց ու երևույթների հետ։
49. Տարիքը հիվանդություն չէ։
50. Ազնիվ եղեք։ Սուտը չափազանց ծանր բան է՝ տանելու համար։
51. Ամեն ինչի նկատմամբ անկանխակալ վերաբերմունք ցուցաբերեք։
52. Միշտ լսեք այլոց կարծիքները։ Հնարավոր է՝ օգտակար բան քաղեք դրանցից։
53. Ընդհանրապես լսելու ունակություն ձեռք բերեք։
54.Ամեն օր՝ օրվա մեջ մի փոքր ննջելու ժամանակ գտեք։
54.Կառչեք ձեր ընտանիքից։ Այն իսկական փրկօղակ է։
55. Մի շտապեք և ուշադրություն դարձրեք նաև փոքր բաների վրա։ Հնարավոր է՝ հենց դրանք ձեր կյանքը հետաքրքիր ու հագեցած դարձնեն։
56. Հանգիստ քնեք։ Աշխատեք չանհանգստանալ ու լավ երազներ տեսնել։
57. Զբաղվեք այն ամենով, ինչով հնարավոր է։ Միայն թե մի ձանձրացեք։
58. Բարեհամբույր եղեք։ Լավ է, երբ ձեզ շատ մարդիկ են սիրում։
59. Չափավոր ալկոհոլը ծխախոտի նման վնասակար չէ։
60. Ճիշտ ապրեք։
61.Անիմաստ վեճերի մեջ մի մտեք։
62. Բացահայտեք ձեր ուժեղ կողմերը։ Դա ձեզ կօգնի հեշտ ապրել։
63. Լավ ախորժակ ունեցեք, շատ ընկերներ և քիչ ազատ ժամանակ։
64. Երբեք մի խուսափեք պատասխանատվությունից։
65.Մի ծխեք և ձեզ վրա խաչ մի քաշեք, ինչ էլ որ լինի։
66. Ապրեք այսօրվա օրով։
67. Արեք այն ամենը, ինչ որ ձեզ պետք է։ Մի վերլուծեք, պարզապես արեք ձեր ցանկացածը։
68.Վայելեք կյանքը, և ինչ լինում է, թող լինի։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ