Բաժիններ՝

Օբաման Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելը հետաձգել է Մերկելի հետ հանդիպումից հետո

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինային մահաբեր զենք հատկացնելու հետաձգմանը համաձայնվել է նախորդ ամիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

Այս մասին գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտտիգը. «Երկու առաջնորդները քննարկել են այդ հարցը և եկել են միասնական կարծիքի, որ տվյալ փուլում պետք չէ իրականացնել պաշտպանական մահաբեր զենքի մատակարարումներ:

Օբաման համաձայնվել է Մերկելի հետ, որ անհրաժեշտ է տրամադրել որոշակի տիրույթ՝ դիվանագիտական ու քաղաքական ջանքերի համար, որոնք ձեռնարկվում են ներկայումս»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական «Ժողովրդական ճակատ» կուսակցության խմբակցության պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ում իրեն հայտնել են, որ Պուտինն Օբամային սպառնացել է Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում շարժվել Կիևի վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս