Բաժիններ՝

Պուտինն Օբամային սպառնացել է Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում շարժվել Կիևի վրա. Գերաշչենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն ԱՄՆ-ին սպառնացել է, որ կսկսի հարձակվել Կիևի վրա, եթե նա Ուկրաինային մատակարարի զենք: Այս մասին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության խմբակցության պատգամավոր Անտոն Գերաշչենկոն.

«Ես եղել եմ Վաշինգտոնում, հանդիպել եմ վերլուծաբանների որոշակի խմբի հետ, հարց եմ ուղղել նրանց, թե ինչու է նախագահ Օբաման այդքան համառորեն հրաժարվում Ուկրաինային զենք մատակարարելուց, ինչի մասին արդեն իսկ առկա է Կոնգրեսի պաշտոնական որոշումը:

Ինձ ասացին, որ Օբաման ու նրա կողմնակիցները նախազգուշացված են Պուտինի կողմից, որ եթե Ամերիկան զենք մատակարարի Ուկրաինային, ապա Պուտինը կվճռի զորքեր մտցնել, ողջ ճակատով հարձակվել Կիևի վրա: Դա Պուտինի առաջին վերջնագիրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս