
ՀԱԿ-ը մարդկանց կեղծ փաստաթղթեր է վաճառել` որպես ընդդիմադիր հալածյալ Եվրոպայում ապաստան ստանալու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաթղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան: Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել եւ դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ: Գեւորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաեւ չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: