Բաժիններ՝

Վրաստանում սկսել են աճել հացի գները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում չի ակնկալվում հացի գների զգալի թանկացում: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օմարա Կաչարավան:

Վրաստանի ազգային արժույթ լարիի փոխարժեքի անկման հետ կապված՝ երկրի հացաբուլկեղենի մի շարք ձեռնարկություններ իրենց արտադրանքի գները բարձրացրել են 0.05-0.1 լարիով (մոտ 0.02-0.04 դոլարով): Կաչարավան հայտարարել է, որ հացաբուլկեղենի ձեռնարկություններն ինքնակամ են բարձրացրել հացի գները.

«Այդ դեպքում մենք չենք կարող ձեռնարկել գործուն միջոցառումներ, քանի որ դա մասնավոր ոլորտ է, և շուկան ինքն է կարգավորում գինը»: Նա ընդգծել է, որ Վրաստանում կա ցորենի ու ալյուրի պաշար, ինչի համար էլ երկարաժամկետ հեռանկարում չի ակնկալվում հացի գների զգալի աճ. «Դա բացառված է»:

2015 թվականի մարտի 1-ից Թբիլիսիում իրավաբանական անձանց համար բարձրացվել են բնական գազի գները: Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն նախկինում կասկած էր հայտնել, որ դա երկրում կառաջացնի հացի թանկացում, քանի որ գազի սակագնի բարձրացումը չի առնչվի հացի գործարաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս