Բաժիններ՝

Սուրճի ապարատներից մետաղադրամներ գողացողները հայտնաբերվել են

Հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին:

Ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Արագածի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 28-ին Աշտարակի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ հունվարի 22-ի գիշերը մետաղադրամների գողությունը կատարել է ինքը:

Նա նաև խոստովանել է, որ հունվարի 20-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում և Աշտարակ-Թալին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ավտոմատացված ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Աշոտի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Ի ԼՐՈՒՄՆ

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1990 թ. ծնված Աշոտ Ա.-ն է, որը մարտի 1-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին, ապա ներկայացվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս