Կոսմետիկա, որի վրա չարժե գումար ծախսել
Գովազդի և գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ հազարավոր կոսմետիկ միջոցներ աշխարհով մեկ մեծ ճանաչում են վայելում։ Դրանցից շատերը, սակայն, կարող են վնասել ձեր առողջությանը և ցավոք, ոչ բոլոր միջոցներն են սպասված արդյունք տալիս։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի կոսմետիկ միջոցներ, որոնք պետք չէ գնել։ Ինչո՞ւ ավելորդ գումար վատնել։
1. Ճյուղավորված մազերը, իհարկե, տհաճ երևույթ է։ Պետք է իմանալ, որ մազերի ճյուղավորվածության դեմ պայքարելու միակ միջոցը ծայրերը կտրելն է։ Ո՛չ տարբեր շիճուկները, ո՛չ ճյուղավորված մազերի դեմ յուղերը, ոչ էլ մյուս բոլոր միջոցները չեն պայքարում այս խնդրի դեմ։
2. Ցելյուլիտին հաղթել, իհարկե, հնարավոր է, եթե կանոնավոր սպորտով զբաղվեք և ճիշտ սնվեք։ Հակացելյուլիտային քսուքներն ընդամենը միֆ են։ Այս քսուքները փափկեցնում են մաշկը, բայց չեն պայքարում ցելյուլիտի դեմ։
3. Դեմքը լվանալուց հետո օգտագործվող տոնիկը հազվադեպ է լավ արդյունք տալիս։ Ճիշտ ընտրեք այն. դեմքը մաքրող շատ միջոցներ մաքրում են կեղտն առանց հետքի, տոնիկն անհրաժեշտ է միայն մաշկի pH բալանսը պահպանելու համար։
4. Լոգանքի գելերը չորացնում են մաշկը, վնասում դրա պաշտպանական մակերեսը։ Ավելի լավ է օգտագործեք խոնավեցնող օճառներ։
5. Ի՞նչ տարբերություն ձեռքերի քսուքի և ամբողջ մարմնի լոսյոնի միջև։ Ճիշտ է՝ ոչ մի տարբերություն։ Մաշկի խնամքի համար նախատեսված որակյալ միջոցը կարելի է օգտագործել մի քանի նպատակներով։
6. Մարմնի համար նախատեսված սկրաբն ավելի լավ է պատրաստել տնային պայմաններում՝ բնական միջոցներով, բնական հումքով։ Հրաշալի միջոց է սուրճով պատրաստված սկրաբը։ Մաքրող սկրաբի հրաշալի միջոց են մեղրը, աղն ու ձիթայուղը։ Իմաստ չկա ավելորդ նյութեր գնել։
7. Շուրթերի բալզամը հաճախ սպիրտ է պարունակում, որպեսզի ձեր շուրթերը փոքր-ինչ չորանան, և ձեզ մոտ կրկին անհրաժեշտություն առաջանա օգտվել բալզամից։ Որպես շուրթերի բալզամ` կարող եք օգտագործել մեղրը և ձիթայուղը. մաշկը կփափկի։
8. Մազի թեփի դեմ շամպունները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ օգտվում եք դրանցից։ Թեփը ոչ միայն կոսմետիկ խնդիր է, այլև՝ հիվանդություն, որը պետք է բուժել։ Եթե նման խնդիր ունեք, ավելի լավ է դիմել բժշկին և գումար չծախսել անմիտ շամպունների վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը