
Օստեոպարոզի և կոտրվածքների համար էֆեկտիվ բալզամ

Բալզամի բաղադրությունը կոտրվածքների դեպքում
3 լիտրանոց տարայի մեջ դնել լավ լվացած սպիտակ գույնի 20 թարմ հում ձու։ Ապա վերցնել կիտրոններ, կտրել և հյութը քամել ձվերով տարայի մեջ այնքան, մինչև ձվերն ամբողջությամբ ծածկվեն։ Տարան փակել անձեռոցիկով և դնել մութ տեղում՝ թողնելով 15-20 օր, մինչև ձվի կճեպն ամբողջությամբ լուծվի։
Դրանից հետո ձվերը խառնել կիտրոնի հյութի հետ և հանել թաղանթները։ Այս խառնուրդի մեջ ավելացնել կես լիտր կոնյակ, խառնել և պահել սառնարանում։ Խմել օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 1 ճաշի գդալ։ Հակացուցումներ՝ բաղադրամասերի նկատմամբ ալլերգիաներ, ստամոքսի խոց, գաստրիտ։
Հիշեցում՝ Ցանկացած պրեպարատ, դեղամիջոց և բուժման մեթոդ կիրառելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Պատրաստեց Գոհար Սավզյանը