Բաժիններ՝

Պուտինը միակն է, ով կարող է կանգնեցնել զենքի ու զինվորների հոսքն Ուկրաինա. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy թերթում հրապարակվել է Դևիդ Ֆրենսիսի «Ինչպես Ռուսաստանի հետ հրադադարը կարող է փրկել Ուկրաինան» խորագրով հոդվածը, որում նշված է.

«ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հրադադարի մասին համաձայնագիրը և այն դիտարկում է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակ:

Սակայն դա կարող է լինել հենց այն, ինչի կարիքը ներկայումս այդքան խիստ ունի Ուկրաինան՝ կանխելու համար տնտեսական կոլապսը: Գործարքն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարկադրում է ճանաչել ռուսամետ անջատողականների նվաճումները:

Վերջին հաշվով Պուտինը միակն է, ով կարող է կանգնեցնել ռուսական սպառազինության ու զինվորների հոսքն Ուկրաինայի հետ սահման, ինչն այդ գործարքի առանցքային բաղադրատարրն է:

Սակայն քննադատներն ԱՄՆ-ում շարունակում են պնդել, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական օգնություն՝ Պուտինին զսպելու համար: Սակայն դա Ուկրաինային նաև հնարավորություն կտա ստանալ դրամական օգնություն, որն անհրաժեշտ է տնտեսական ծանր իրավիճակում հայտնված երկրի պահպանման համար:

Ուկրաիանական արժույթը՝ գրիվնան, սուզվում է, այն նախորդ շաբաթ կտրուկ անկում է ապրել՝ 50 տոկոսով, ինչի հետևանքով գրանցվել է ինֆլյացիայի բռնկում: Ռազմական գործողությունները պահանջում են մեծ ներդրումներ:

Օտարազգի ներդրողները, որոնք հոգնել են անորոշությունից, զգուշավորության մեջ են: Ռուսաստանի՝ նրա խոշորագույն գործընկերոջ հետ առևտուրը չքացել է, և դա խեղդում է արտադրությունն Ուկրաինայում:

Օհայոյում գտնվող Ուեսլիի համալսարանի քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Շոն Քեյը Foreign Policy-ին պատմել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտության շուրջ բանավեճերը մթագնել են այն փաստը, որ ԱՄՀ-ի հատկացրած 17.5 միլիարդ դոլարը փրկարար օղակ է Ուկրաինայի համար և այդ մասին հայտարարվել է հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից քիչ անց:

Ուկրաինան կստանա մոտ 40 միլիարդ դոլար: 45 միլիոն բնակչությամբ երկիրը հենց հիմա իր արժութային պաշարներում ունի ընդամենը 6 միլիարդ դոլար, և դրանք ամսական նվազում են 15 տոկոսով: Համեմատության համար Իսպանիան, ով ունի 47 միլիոն բնակչություն, ունի 51 միլիարդ դոլարի ռեզերվներ:

Քեյը հայտարարել է, որ Ուկրաինային դա ավելին անհրաժեշտ է, քան՝ մեկ ուրիշին: Ուկրաինան հավանաբար զգում է կայունության վերականգնման մեծ անհրաժեշտություն: Ներկայումս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է զենքի մասին գործարքը սեղանին դնելը:

Դա նաև նշանակում է, որ հետաձգվել է նաև Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարը, որով նա զբաղված է եղել վերջին ամիսներին: Երկու կուսակցությունների օրենսդիրները, որոնք կողմ են արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելուն, թերահավատություն են հայտնել Ռուսաստանի հետ գործարքի հանդեպ:

Մարսի Կապտուրը հայտարարել է, որ պետք է հիշել, որ Ռուսաստանը մի անգամ արդեն իսկ խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը: Կապտույրը մտնում է այն 30 պատգամավորների թվում, որոնք ստորագրել են այն նամակի վրա, որում Օբամային կոչ է արվում մեծացնել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը:

Սենատոր Ջոն Մաքքեյնը, ով Կոնգրեսում Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու ամենակատաղի կողմնակիցներից է, հայտարարել է, որ նախկինի նման պետք է դիտարկվի մահաբեր օգնության հատկացման թեման:

Մաքքեյնն ընդգծել է, որ քանի դեռ Վլադիմիր Պուտինը վարում է խաղաղության բանակցություններ և ուղարկում է տանկեր, չպետք է մոռանալ Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության մասին: ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Դոբրյանսկին հայտարարել է, որ իրենք ունեն պաշտպանական զենքի կարիք.

«Զոհերի 70 տոկոսը բաժին է ընկնում հրթիռների հարվածներին ու ծանր հրետակոծություններին: Շատ զոհերից կարելի էր խուսափել, եթե մենք ունենայինք ռադիոտեղորոշիչ համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս