Բաժիններ՝

Ձիթայուղ և կիտրոն. Մեր լյարդը՝ ինչպես նորը

Ձեզ ենք ներկայացնում լյարդը մաքրող միջոց, որի ազդեցությունը կզգաք ամեն օր և մեկ ամիս շարունակ հետևողական անելու դեպքում: Հնարավոր է նաև, որ ազդեցությունը զգացվի նույնիսկ մեկ շաբաթ անց:

Բաղադրատոմսը շատ պարզ է: Պետք է քաղցած ժամանակ խմել 1-2 ճ/գ ձեթ՝ խառնած կես կիտրոնի հյութի հետ:

Առավոտյան ձիթայուղի 1-2 ճ/գ լցնում եք բաժակի մեջ և ավելացնում կես կիտրոնի հյութը: Այնուհետև խմում եք այս խառնուրդը:

Ի՞նչ ազդեցություն ունի այն

Ակտիվացնում է լեղիի արտազատումը, որի հետևանքով էլ նպաստում է աղիների դատարկմանը: Փորկապության մասին այսուհետ կարող եք մոռանալ:
Լեղին մաքրում է լյարդի բոլոր ծորանները, որն էլ թույլ է տալիս օրգանիզմից դուրս բերել վտանգավոր տարրերը: Լեղին քայքայում է ճարպերը, ուժեղացնում աղիների գալարակծկումները, բնական ճանապարհով դուրս է բերում լյարդի և լեղապարկի շլակները: Այսպիսով, ամեն օր տեղի է ունենում լյարդի մաքրում:

Ո՞ր ձեթն է ավելի ճիշտ օգտագործել

Լավագույնը համապատասխանում է ձիթայուղը: Այն համարվում է լյարդը մաքրելու լավագույն միջոցներից մեկը: Եթե ձեռքի տակ չունեք ձիթայուղ, ապա կարող եք օգտագործել և ուրիշները:

Թթվահամ հյութեր

Երկրորդ բաղադրիչը կիտրոնի հյութն է: Այն նույնպես նպաստում է լեղու արտազատմանը:
Բացի այդ, կիտրոնն առողջարար հատկանիշների տոպրակ է: Այն բարենպաստ կերպով է ազդում շնչառական ուղիների և թոքերի վրա, կանխարգելում է մրսածությունը, ամրացնում իմունիտետը: Միզուղիներից վերացնում է ավազն ու քարերը, լավացնում հոդերի աշխատանքը:

Կիտրոնի փոխարեն կարելի է օգտագործել լոռամրգի հյութ, այն նույնպես բուժիչ հատկություններ ունի: Այն ունի ախտահանիչ և հակաբորբոքային հատկություն և բարձրացնում է օրգանիզմի էներգիան, իջեցնում է արյան ճնշումը, ամրացնում անոթները, պաշտպանում է ավիտամինոզից:

Երկընտրանք միշտ էլ կա

Ընտրեք այն տարբերակը, որն առավել հարմար է: Իսկ բաղադրատոմսն անփոփոխ է՝ 1-2 ճ/գ ձեթ և նույնքան էլ թթվային հյութ:

Արդյունքում

Եթե այս օշարակը խմեք ամեն օր քաղցած ժամանակ, ձեր ստամոքսաղիքային տրակտը կսկսի լավ աշխատել: Ավելի թեթև կզգաք, մաշկը կդառնա ավելի մաքուր, շնչառությունը՝ թարմ:

Լյարդն արյան գործարանն է: Եթե այն մաքուր լինի, ուրեմն՝ արտադրված արյունն էլ կլինի մաքուր: Բջիջների, օրգանների և համակարգերի սնուցումը կլինի կանոնակարգված, և կսկսեն լավ աշխատել: Կլավանա սրտի աշխատանքը և կմեծանա հոդերի ճկունությունը:
Լյարդի մաքրումը ևս մեկ դրական հատկանիշ ունի: Աստիճանաբար կվերանա յուղոտ, տապակած, հացային ուտելիքների պահանջը: Մրգերի, բանջարեղենի պահանջը կմեծանա:

Այս խառնուրդը կարող եք օգտագործել ամբողջ կյանքում, բայց առանց չափաբաժինը մեծացնելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս