Լևսկի-Ուլիս հանդիպումը դադարեցվել է ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)
Երևանի «Ուլիսն» այսօր 5-րդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում` մրցելով բուլղարական «Լևսկիի» հետ: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 15 րոպե անց հանդիպումը դադարեցվել է երկու կողմերի ֆուտբոլիստների ընդհարման պատճառով: Ըստ «Ուլիսի» մամլո քարտուղարության` բուլղարական թիմի ֆուտբոլիստները սադրել են «Ուլիսի» ֆուտբոլիստներին:
«Ուլիսը» խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով. Արսեն Բեգլարյան, Ռադե Դուգալիչ, Կոնստանտին Մորոզով, Իրակլի Չեժիա, Նիկա Պիլիև, Իգոր Պադերին, Արտակ Ալեքսանյան, Անդրեյ Բլոմիտցև, Շիմբաբա, Գեորգի Խուբուա, Լևան Ջարկավա:
Թիմերը ընդմիջման են գնացել 1:1 հաշվով: Առաջինը հաջողության են հասել «Լեւսկի» ֆուտբոլիստները,այնուհետեւ պատասխան գոլը խփել է «Ուլիսում» փորձաշրջան անցնցող Շիմբաբան: Ընդ որում, սա վերջին 5 հանդիպումներում «Ուլիսի» առաջին գոլն է: Երկրորդ խաղակեսի մեկնարկում նույն Շիմբաբայի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Դավիդ Խուրցիձեն:
Հիշեցնենք, որ նախորդ 4 խաղերից երեքում «Ուլիսը» պարտվել էր, իսկ վերջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Ընդ որում, այդ խաղերում Հայաստանի բարձրագույն խմբի առաջատարին չէր հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:
Տեսանյութը կարող եք դիտել` այստեղ:
Աղբյուրը` armsport.am: