
Օբաման պատասխանատու է միջուկային բանակցությունների ձախողման համար. Ալի Լարիջանի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանատու է միջուկային բանակցությունների ձախողման համար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
Նրա խոսքերով` ԱՄՆ նախագահը չի կարող հիմնավոր որոշումներ ընդունել` կապված ներքին խնդիրների հետ: Լարիջանին հավելել է, որ Իրանի ժողովուրդն ու վարչակազմը բավական ճկունություն են ցուցաբերել բանակցություններում: Լարիջանին ընդգծել է, որ Իրանը երբևէ անհարկի պահանջներ չի ներկայացնում ամերիկյան կողմին:
Լարիջանիի խոսքերով` Օբաման պետք է հասկանա, որ Իրանը երբեք չի հանձնվի ու ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել ողջ բանակցային գործընթացի ձախողմանը: