
Էրդողանը գյուլենականներին մեղադրել է «Մոսադի» հետ կապերի մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները կապված են իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ:
Էրդողանն այդ մասին հայտարարել է Ստամբուլում Գործարարների ու արդյունաբերողների ասոցիացիայի նիստի ժամանակ: Էրդողանն ամոթանք է տվել նրանց, ովքեր չեն տեսնում, որ «զուգահեռ կառույցը» (Գյուլենական շարժում) համագործակցում է «Մոսսադի» հետ:
Էրդողանի խոսքերով` Գյուլենի կողմնակիցները գործում են երկրի ազգային շահերի դեմ, և դա չունի որևէ արդարացում: