
Գողություն` «Պյատաչոկ» սրճարանից

Հունվարի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Ղ-ն («Պյատաչոկ» սրճարանի տնօրեն) հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված նշված սրճարանից գողություն է կատարվել:
ԼՂՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ հունվարի 28-ի ժամը 00:05-ից մինչև 09:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, շերտավոր պատուհանը բացելով, մուտք է գործել նշված սրճարան և գողացել մեկ շիշ կոնյակ, 5 տուփ ծխախոտ, տարբեր տեսակի շոկոլադներ, սուրճ և 35.000 մետաղադրամներ:
Վնասի չափը պարզվում է: